Home / Հայաստան / Քոչարյանն իրավունք չուներ մոտիկ գալ քվեատուփին. իրավապաշտպան

Քոչարյանն իրավունք չուներ մոտիկ գալ քվեատուփին. իրավապաշտպան

Մարտի 1-ի դեպքերի հետ կապված քայլեր ձեռնարկելով` իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում` անել ամեն հնարավորը` միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից չզրկվելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով` եթե իշխանություններն իսկապես ցանկանային բացահայտել այդ դեպքերը,ապա կանեին դա հաջորդ իսկ օրը:

«Տիգրան Պասկևիչյանը մարտի 1-ի մասին ֆիլմ նկարեց ու տվեց իշխանությունների ձեռքը: Ասեց` վերցրեք, նայեք: Փաստահավաք խումբն էլ, իր հերթին, ամեն ինչ արեց, էլ ի՞նչ են ուզում», – ասել է Դանիելյանն ու հավելել, որ եթե սպասում են, որ ինչ-որ մարդիկ կանգնեն ու ասեն, որ իրենք են մարդ սպանել, նման բան չի լինի, քանի որ այդ դեպքում պետք է ասեն նաև, թե ով է իրենց մարդ խփելու հրաման տվել:

Մեկնաբանելով Հայ Ազգային Կոնգրեսի` Ռոբերտ Քոչարյանին դատի տալու փաստը` Դանիելյանն ասել է, որ Քոչարյանին պետք է դատի տալ նրա համար, որ նա ուզուրպացրեց  նախագահի աթոռը:

«1998 թվականից նա ստորագրում է անօրինական թղթեր, 10 տարի մեր երկիրը ապրում էր ոչ օրինական թղթերով: Նա իրավունք չուներ ընդհանրապես ընտրվելու,  նա մոտիկ չպիտի գար ընդհանրապես քվեատուփին», – նշել է իրավապաշտպանը:

Tekali Taxi