Home / Հայաստան / Ուսանողներին իրազեկեցին գալիք հանրահավաքի մասին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ուսանողներին իրազեկեցին գալիք հանրահավաքի մասին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն այսօր Երևանի Կենտրոնում գտնվող բուհերի մոտով երթ անցկացրեցին, որի նպատակն էր իրազեկել ուսանողներին Կոնգրեսի` մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքի մասին:

«Փորձելու ենք երիտասարդությանը ներգրավել մեր շարժման մեջ, մեր պայքարի մեջ  և իրականացնել  մեր հաղթանակին հասնելու նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Խաչատրյանը:

Երթի ժամանակ երիտասարդները վանկարկում էին «Սերժիկ, Քադաֆի», «Սերժիկ Մուբարաք» և այլ կարգախոսներ:

Երիտասարդներին հետևում էին մի քանի ոստիկաններ: Երթի ժամանակ միջադեպեր չգրանցվեցին:

Tekali Taxi