Home / Հայաստան / Հռոմի եկեղեցին փակել են միանձնուհու «սուրբ մերկապարի» պատճառով

Հռոմի եկեղեցին փակել են միանձնուհու «սուրբ մերկապարի» պատճառով

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը փակել է Հռոմի հայտնի աբբայությունը կուսակրոն հոգևորականների ոչ պատշաճ կենսակերպի, ինչպես նաև ֆինանսական խնդիրների պատճառով:

Ինչպես պատմել է Վատիկանի ներկայացուցիչ Չիրո Բենեդետինին, Սանտա-Կրոչե վանքը մեծ պարտքեր էր կուտակել, որոնք գնալով ավելանում էին: «Հետաքննության ընթացքում ծիսական և ֆինանսական բնույթի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաև պարզվել են հոգևորականի կենսակերպին անվայել որոշ փաստեր»,-հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչը:

Միանձնուհի Աննա Նոբիլին, ով հայտնվել էր սկանդալի կենտրոնում, տարիներ շարունակ գիշերային ակումբի պարուհի է եղել: Այն բանից հետո, երբ պարուհին միանձնյա կյանքի է անցել, նրան սկսել են հրավիրել վանք, ինչպես նա է ասում, «սուրբ պար» կատարելու: Միանձնուհին իր «սուրբ պարը» կատարել է կաթոլիկ հոգևորականների, այդ թվում նաև Վատիկանի մշակույթի դեպարտամենտի արքեպիսկոպոս Ջանֆրանկո Ռավազիի ներկայությամբ:

Աննան միանձնուհի է դարձել մի քանի տարի առաջ, այն բանից հետո, երբ այցելել է միլիոնավոր կաթոլիկների համար ուխտագնացության վայր համարվող Սուրբ Ֆրանսիսկոս Ասիզցու սրբավայր:

Tekali Taxi