Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանի հարազատներն ու ՀԱԿ ակտիվիստներն արդեն Արթիկում են

Նիկոլ Փաշինյանի հարազատներն ու ՀԱԿ ակտիվիստներն արդեն Արթիկում են

Այսօր վաղ առավոտից «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ են հավավաքել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանի հարազատները, ընկերներն  ու Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, ովքեր յուրաքանչյուր րոպե սպասում են Փաշինյանի ազատ արձակմանը, հայտնում է Epress.am-ի թղթակիցն Արթիկից:

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատվելու ժամը նույնպես դեռ հայտնի չէ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահը Epress.am-ի թղթակցին ասել է, թե ինքը տեղյակ չէ, թե երբ է ազատվելու քաղբանտարկյալը: Միքայելյանի հարազատները նույնպես որևէ տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» որոշումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և  այն արդեն ուժի մեջ է: Ուստի`  քաղբանտարկյալները կարող են ազատ արձակվել յուրաքանչյուր պահի:

Tekali Taxi