Home / Հայաստան / Ժպտացող տղամարդիկ չեն գրավում կանանց. հետազոտություն

Ժպտացող տղամարդիկ չեն գրավում կանանց. հետազոտություն

Կանայք երջանիկ թվացող տղամարդկանց սեքսուալ առումով նվազ գրավիչ են համարում, քան նրանց, ովքեր դեմքի հպարտ արտահայտությամբ են քայլում կամ էլ թեթև ամաչկոտությամբ, կարծես իրենք ինչ-որ բան այնպես չեն արել, կարծում են կանադացի գիտնականները:

Իրենց հետազոտությունների տվյալները հրապարակվել են ամերիկյան Emotion հոգեբանական ասոցացիայի ամսագրում, հայտնում է MIGnews.com-ը:

Փորձի մասնակիցներին հակառակ սեռի ներկայացուցիչների լուսանկարներ են ցույց տվել և արձանագրել են դեմքի տարբեր արտահայտությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը:

«Պարզվել է, որ ժպտացող տղամարդիկ բավական անհրապույր են թվում կանանց»,-ասել է հետազոտության ղեկավար Ջեսիկա Թրեյսին:

«Այսպիսով, մեր բացահայտումները վկայում են, որ եթե տղամարդիկ կարծում են, որ ժպիտը առավել սեքսուալ թվալու լավ գործիք է, փաստորեն սխալվում են»,- ասել է Թրեյսին:

Միաժամանակ տղամարդկանց արձագանքը ժպտացող կանանց նկատմամբ  բոլորովին հակառակն է եղել:

«Ժպտացող կանայք, անշուշտ, շատ գրավիչ են: Ժպիտը կնոջ դեմքի ամենագրավիչ արտահայտությունն է»,- հավելել է նա:

Հետազոտողները խոստովանում են, որ պատասխան չունեն այն հարցին, թե ինչու են տղամարդիկ և կանայք այդքան տարբեր կերպով արձագանքում ժպիտին: Հնարավոր է, որ լայն ժպիտը չափազանց կանացի կերպար է ձևավորում և խոսում է սեքսում քմահաճ լինելու մասին:

Tekali Taxi