Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը խնդրում է նկարել և իրեն ուղարկել անբարեկարգ տարածքների նկարները

Կարեն Կարապետյանը խնդրում է նկարել և իրեն ուղարկել անբարեկարգ տարածքների նկարները

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում դիմել է երևանցիներին` կոչ անելով տեղյակ պահել իրեն անբարեկարգ տարածքների մասին:

«Մեր քաղաքում արդեն իսկ բավականին հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում:

Ցավոք, դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ:

Խնդրում եմ մեր քաղաքացիներին, անտարբեր չգտնվել՝ նկարել և, նշելով հասցեն, ուղարկել մեզ», – ասված է քաղաքապետի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Tekali Taxi