Home / Հայաստան / Հայաստանի երիտասարդականը կմեկնարկի Եվրո-2013-ի ընտրական փուլում. կազմը հայտնի է

Հայաստանի երիտասարդականը կմեկնարկի Եվրո-2013-ի ընտրական փուլում. կազմը հայտնի է

Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի հունիսի 7-ին կայանալիք ԵՎՐՈ-2013 Չեռնոգորիայի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Հիշեցնենք, որ սա մեր թիմի մեկնարկային հանդիպումը կլինի նոր ընտրական փուլում, որտեղ Հայաստանն ընդգրկվել է Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի և Անդորրայի հավաքականների հետ նույն խմբում:

Հունիսի 1-ից 6-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:

Դարպասապահներ

Արսեն Պետրոսյան «Փյունիկ»

Կարեն Իսրաելյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Ալեն Համբարձումյան «Գանձասար»

Գրիշա Խաչատրյան «Բանանց»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան «Միկա»

Գագիկ Դաղբաշյան «Բանանց»

Արգիշտի Պետրոսյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Գագիկ Պողոսյան «Փյունիկ»

Մասիս Ոսկանյան «Ռոզելար» Բելգիա

Սարգիս Կարապետյան «Բանանց»

Արտակ Եդիգարյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Վալտեր Պողոսյան «Բանանց»

Արտակ Ալեքսանյան «Փյունիկ»

Բենիկ Հովհաննիսյան «Բանանց»

Էդգար Մալաքյան «Փյունիկ»

Հարձակվողներ

Գևորգ Բադալյան «Բանիկ Մոստ» (Չեխիա)

Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»

Գևորգ Կարապետյան «Արարատ»

Նշենք, որ հունիսի 7-ին կայանալիք հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 1000 դրամ

– արևելյան տրիբունա` 2000 դրամ

– արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Tekali Taxi