Home / Հայաստան / ՀՀԿ-ն ներում ու համաներում է. Շարմազանովը Սասուն Միքաելյանի հայտարարության մասին

ՀՀԿ-ն ներում ու համաներում է. Շարմազանովը Սասուն Միքաելյանի հայտարարության մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շնորհավորել է այն մարդկանց, ովքեր համաներման արդյունքում ազատ են արձակվել, և բոլոր այն մարդկանց ընտանքիներին, որոնց համար այդ օրը տոն է եղել:

Նա նաև անդրադարձել է երեք օր առաջ ազատ արձակված Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որի համաձայն Հանրապետական կուսակցությունը պետք է իրենից ներողություն խնդրի:

«Ինչ վերաբերում է իմ նախկին կուսակցի քաղաքական գնահատականին, դա իր քաղաքական գնահատականն է: Հանրապետականը ոչ թե ներողություն է խնդրում, այլ ներում է և համաներում է, այնքան ուժ ունի: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, ապա Էդուարդ Շարմազանովը չէր Հանրապետական կուսակցության համագումարում ջատագովում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը և պաշտպանում նրա թեկնածությունը: Ամեն դեպքում, դա իր իրավունքն է, իր կարծիքն արտահայտելու իրավունքն է»,- ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Tekali Taxi