Home / Հայաստան / Ֆրանսիայում առանց վարորդի ավտոբուս կգործի

Ֆրանսիայում առանց վարորդի ավտոբուս կգործի

Ֆրանսիայում փորձարկել են առաջին հասարակական ավտոբուսը, որն աշխատում է առանց վարորդի: Լազերային համակարգը թույլ է տալիս ավտոբուսին որոշել ճանապարհին հանդիպող խոչընդոտներն ու իր շուրջ շարժվող առարկաները:

Առանց վարորդի ընթացող և հետիոտնի համար նախատեսված անցումների մոտ կանգ առնող ավտոբուսը հագեցած է նախազգուշացման համակարգով: «Ավտոբուսը ժամանակավոր կանգառ է իրականացնում»,- կարող են լսել ուղևորները:

Նման գիտական ֆանտաստիկան կյանքի է կոչվել ֆրանսիական Լա-Ռոշել քաղաքում: Փորձարարական ավտոբուսը դեղին գույնի է, ունի օվալաձև առաստաղ և թափանցիկ ապակիներ: Մինչև հուլիսի վերջ փորձարարական տրանսպորտը օգտագործվելու է քաղաքում եվրոպական Citymobil ծրագրի շրջանակներում:

Ճշգրիտ լազերային համարգը թույլ է տալիս անսխալ կերպով որոշել ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Օրինակ, եթե երեխան դուրս է գալիս փողոց, ավտոբուսը անմիջապես կանգ է առնում: Դեռ ավելին` ավտոբուսը ճանապարհ է տալիս կանգառից դուրս եկող մեքենաներին:

Տրանսպորտի այս նոր «անդեմ» միջոցի «առաջին քայլերը» բավական համեստ են: Ավտոբուսը դեռևս կարողանում է հաղթահարել 800 մետր, այն էլ գրեթե դատարկ փողոցում և նախատեսված է 5 անձանց փոխադրման համար:

Հետիոտնը, որը ցանկանում է օգտվել էլեկտրոմոբիլից, 5 կանգառներից մեկում սեղմում է համապատասխան կոճակը, և մեքենան հայտնվում է:

Tekali Taxi