Home / Հայաստան / Բռնաբարված տղամարդը իրականում կին է եղել

Բռնաբարված տղամարդը իրականում կին է եղել

Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքի բժիշկներն ու ոստիկաննները անակնկալի են եկել`պարզելով բռնաբարված զոհի սեռը:

Ոստիկանությունը քաղաքի մերձակա անապատում կապկպված և արյունահոսող երիտասարդի էր գտել: Նա պատմել էր, որ «ընկերները» դուրս են բերել իրեն քաղաքից և ստիպել սեռական հարաբերություններ ունենալ:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկները հայտնաբերել են, որ տուժածն իրականում տղամարդ չէ, այլ «տղամարդու հագուստով, բեղերով և մորուքով կին»,-հայտնում է MIGnews.com-ը:

Կայքի փոխանցմամբ`«զոհի ընտանիքի անդամներից մեկը հաղորդել է, որ խոսքը վերջերս ամուսնալուծված երիտասարդ աղջկա մասին է: Նա փոքրիկ աղջիկ ունի: Վերջերս կինը կորել էր, և հարազատներն անհանգստանում էին նրա համար, քանի որ երիտասարդ աղջիկը հոգեկան հիվանդությամբ էր տառապում»:

Tekali Taxi