Home / Հայաստան / Ծեծկռտուք Երևանի ակումբում. աղջիկ այցելուն գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին

Ծեծկռտուք Երևանի ակումբում. աղջիկ այցելուն գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին

Մայիսի 30-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցի փողոցում գտնվող մի ակումբից  վիճաբանության ձայներ են լսվում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված ակումբի մոտից բերման է ենթարկել 4 աղջիկների:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, նրանք հիշյալ ակումբի մոտ վիճաբանել են և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց, իսկ աղջիկներից մեկը գարեջրի շշով հարվածել է մյուսի գլխին: Տուժողը նույն օրը, ժամը 05.55-ին, դիմել բուժօգնության տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Tekali Taxi