Home / Հայաստան / Իշխանություններին կոչ են անում փոխհատուցում տրամադրել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

Իշխանություններին կոչ են անում փոխհատուցում տրամադրել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունում են Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ միջազգային հանրությունը բազմիցս Հայաստանի կառավարությանը հորդորել էր դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, հետաքննել մարտի 1 դեպքերը, 10 զոհերի մահվան հանգամանքները և ազատ արձակել ընդդիմադիր գործիչներին, ովքեր ձերբակալվել են մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

«Այսօր Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունում են քաղբանտարկյալների ազատ արձակումը և հույս են հայտնում, որ նախագահի կոչին` հետաքննել 2008-ի մարտի 1-ի դեպքերը, անհապաղ կհաջորդեն կոնկրետ քայլեր: Կազմակերպությունները նաև կոչ են անում մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին տրամադրել համարժեք փոխհատուցում, ինչին նրանք սպասում են դեռևս 2008-ից:


Tekali Taxi