Home / Հայաստան / Հայաստանի հետ խաղը Ռուսաստանի մարզիչը «չափազանց կարևոր է» համարում

Հայաստանի հետ խաղը Ռուսաստանի մարզիչը «չափազանց կարևոր է» համարում

Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը չափազանց կարևոր է լինելու: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը: Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:

«Հույս ունեմ՝ ստադիոնը լեցուն կլինի: Ես կարող եմ հասկանալ մեր ընկերական խաղերից հետո հնչած քննադատությունը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հետ խաղում պետք է նվիրվենք ավելին, քան 100 տոկոսով, որպեսզի լավ խաղ ցուցադրենք և արդյունքի հասնենք: Մենք ընտրական փուլի միջնահատվածում ենք գտնվում, առջևում 5 խաղ է, որից 4-ը՝ սեփական հարկի տակ: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Կարևորը՝ եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելն է: Ես շատ գոհ եմ, թե ինչպես է հավաքականը պատրաստվում պաշտոնական խաղերին», – ասել է Ադվոկատը:

Tekali Taxi