Գլխավոր / Հայաստան / Հաջորդ հանրահավաքը՝ հունիսին. ՀԱԿ-ի երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Հաջորդ հանրահավաքը՝ հունիսին. ՀԱԿ-ի երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Հայ Ազգային Կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ Մաշտոցի պողոտա-Կորյուն-Աբովյան-Թումանյան երթուղով: Երթն ավարտվեց այնտեղ, որտեղ սկսվել էր՝ Ազատության հարպարակում:

Երբ երթի մասնակիցները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Կոնգրեսի մյուս առաջնորդների գլխավորությամբ վերադարձան Ազատության հրապարակ, այնտեղ երաժշտություն հնչեց, որի հնչյունների ներքո մարդիկ սկսեցին, դրոշները թափահարելով, պարել: Այնուհետև ներկաներին խոսքով դիմեց «Հայկական ժամանակ« օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ հնարավոր չէ կասեցնել և, եթե մի բան որոշել ենք, ուրեմն անելու ենք, իսկ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Եվ մենք որոշել ենք, որ Հայաստանը պետք է թոթափի ավազակապետության բեռը, մենք որոշել ենք, որ ժողովուրդը և միյան ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի նախագահ, ով լինի վարչապետ, ով լինի պատգամավոր: Մենք որոշել ենք, որ ժողովուրդը վերականգնելու է սահմանադրական իր իշխանությունը` ՀՀ գերագույն, բացարձակ ամենաիշխանության դերը, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին ՀՀ արքան է, արքայից արքան և բոլորը, բոլորն առանց բացառության պարտավոր են ենթարկվել ՀՀ քաղաքացու կամքին: Ուրեմն հանուն այդ նպատակի՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև կոչ է արել, որ հավաքվածներն ականջալուր լինեն Հայ Ազգային Կոնգրեսի հաղոդրագրություններին.

«Նախագահն ասաց, որ հանրահավաքի անհրաժեշտությունը կարող է ծագել ցանկացած պահի, բայց դա լինելու է անպայման հունիս ամսվա ընթացքում` ժողովրդին ներկայացնելու, թե ինչպես է ընթանում մեր նպատակների իրագործումը»,- հավելել է Փաշինյանը: Այնուհետև ներկաները լսել են ՀՀ պետական օրհներգը, որից հետո ավարտել հավաքը:

Tekali Taxi