Մայիսի 27-ից բանտերից ազատ է արձակվել 328 մարդ
Մայիսի 27-ից դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը շարունակվում է: Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից արդեն ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակված մարդկանց թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 29
«Էրեբունի» - 78
«Վարդաշեն» - 30
«Դատապարտյալների հիվանդանոց» - 23
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - 35
«Վանաձոր» - 14
«Սևան» - 40
«Հրազդան» - 17
«Աբովյան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 50