Գլխավոր / Հայաստան / Փաշինյան. Սկսում ենք արտահերթ ընտրությունների կոնկրետ քաղաքական գործընթաց

Փաշինյան. Սկսում ենք արտահերթ ընտրությունների կոնկրետ քաղաքական գործընթաց

«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ես սիրում եմ ձեզ, ես հպարտ եմ ձեզանով: Այս երեք տարիների պայքարը ցույց է տվել, որ այս հրապարակում դավաճաններ չկան, այս հրապարակում կասկածող չկա, այս հրապարակում Հայաստանի հաղթական քաղաքացին է», – քիչ առաջ մեկնարկած ՀԱԿ հանրահավաքին իր ելույթն այս բառերով է սկսել մայիսի 27-ին ազատ արձակված քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է, որ ընդդիմությունը սկսում է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների կոնկրետ քաղաքական գործընթաց և ունի բավարար կամք և վճռականություն այդ նպատակին հասնելու համար, «ավազակապետության զազրելի ճիրաններից ազատվելու համար»:

Փաշինյանի խոսքով` վարչախումբը Հայաստանի քաղաքացուն զրկել է ապագայի հույսից` ստիպելով ապագան փնտրել այլ երկրներում: Ուստի` արտահերթ ընտրությունները կենսական շահերից բխող քաղաքական անհրաժեշտություն են, «միակ միջոցն են վերականգնելու ժողովրդի հավատը սեփական ուժերի, սեփական իշխանության հանդեպ»:

«Մեր ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մարդը դու ես», – դիմելով հավաքվածներին` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi