Home / Հայաստան / Այլընտրանքային «բանջարը»` «Ոսկե ծիրանի» մենաշնորհի ֆոնին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այլընտրանքային «բանջարը»` «Ոսկե ծիրանի» մենաշնորհի ֆոնին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 13-ին ժամը 18:00-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում (Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու փ. 57) իր աշխատանքները կսկսի «Ժանգոտ դդում» այլընտրանքային ամենամյա 3-րդ կինոփառատոնը։

Այն, ինչպես միշտ, անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին զուգահեռ` առաջ քաշելով միանգամայն հակառակ գաղափարներ և անտեսելով «որակյալ», «էլիտար» կինոաշխարհի կանոնները:

«Ժանգոտ դդումը» չի ճանաչում ժանրային, թեմատիկ և տևողության հետ կապված սահմանափակումներ, նշում են փառատոնը կազմակերպող արվեստագետները:

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը` AVI, DVD ձևաչափով, ինչպես նաև բջջային հեռախոսով նկարահանված:

Անվանակարգեր

1. Ռեժիսորական աշխատանքի համար

2. Սցենարական աշխատանքի համար

3. Օպերատորական աշխատանքի համար

4. Անիմացիոն ֆիլմ

5. Ժանգոտ ֆիլմ

Ծրագիր

Հունիսի 13
18:00
Մեդիափառատոնի բացում.

Կվարտետ Զանգեզի

ֆիլմերի դիտում

Հունիսի 14

18:00

ֆիլմերի դիտում
Ժյուրիի աշխատանք (արդյունքները հրապարակվում են կայքում)
Ժյուրիի կազմ. Կարինե Մացակյան, Ժաննա Հակոբյան, Լիլիթ Սարգսյան, Դիանա Հակոբյան, Լուսինե Վայաչյան, Քնարիկ Ներսիսյան, Անուշ Միրզայան, Կարեն Հակոբյան

Յուրաքանչյուր ոք կարող է սահմանել մրցանակ և հանձնել իր նախընտրած հեղինակին:

Փառատոնի կազմակերպիչներ` Սոնա Աբգարյան, Սուսաննա Ամուջանյան

Tekali Taxi