Home / Հայաստան / Եթե ես ադրբեջանցի լրտես եմ, ինչո՞ւ եմ ազատության մեջ. իրավապաշտպան

Եթե ես ադրբեջանցի լրտես եմ, ինչո՞ւ եմ ազատության մեջ. իրավապաշտպան

Հայաստանում իրենց հարևանների հետ խաղաղության և համերաշխության մեջ ապրելու պահանջմունքն առկա է յուրաքանչյուր ընտանիքում, յուրաքանչյուր մարդու մեջ: Այս մասին Turan-ի հետ զրույցում հայտարարել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը: «Իմ և իմ գործընկերների նպատակների մեջ է մտնում խոհանոցային խոսակցությունները հրապարակ բերելը` այդ պահանջմունքը վերափոխելով հասարակական պատվերի»,- պարզաբանել է նա:

Մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ների, հասարակական և քաղաքական գործիչների` իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք իրավապաշտպանին դավաճան են համարում կամ ադրբեջանական լրտես, Վանյանը հայտարարել է.

«Սա իմ դեմ ուղղված հիստերիայի արդյունք է, և այն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում: Եթե հավատանք այդ քարոզչության հեղինակներին, ապա ես չեմ կարող փողոց դուրս գալ, և ինձ բոլորն արհամարհում են: Սակայն ես ոչ միայն շատ պտղաբեր աշխատանք եմ տանում Երևանում, այլև շրջում եմ երկրի այլ շրջաններում, որտեղ ակտիվ շփվում եմ մարդկանց հետ և կյանքի կոչում իմ ծրագրերը: Մարդիկ շատ լավ հասկանում են տեղի ունեցող գործընթացները և համակրում են ինձ:

Եթե ես Ադրբեջանի կամ Թուրքիայի լրտեսն եմ, ինչո՞ւ եմ ազատության մեջ: Ես վստահ եմ, որ այդ նույն հարցն իրենց տալիս են շարքային քաղաքացիները և  պատասխանն էլ իրենց համար պարզ է: Ուշագրավ է փաստել, թե ինչու է սկսվել այդ հիստերին, ինչ ենք արել ես ու իմ գործընկերները, որպեսզի նման մեղադրանքներ առաջանան: Մենք կողմ ենք, որպեսզի շարքային քաղաքացիներն անձամբ մասնակցություն ունենան իրավապաշտպան գործունեությանը, սակայն այսօր անգամ այդ հարցն է մենաշնորհային: Այս առնչությամբ ես տերմին եմ մտածել-ռեստորանային-խաղարարար գործունեություն կամ ռեստորանա-տուրիստական երկխոսություն: Սրանով են զբաղված մարդկանց, իրավապաշտպանների այն խմբերը, որոնք փորձում են ոչ ոքի թույլ չտալ մոտիկ գալ, սակայն նրանց աշխատանքը, ավելի ճիշտ նրանց գործունեության արդյունքը մոտ է զրոյին:

Tekali Taxi