Home / Հայաստան / Երեխաները բողոքեցին վարչապետի դեմ

Երեխաները բողոքեցին վարչապետի դեմ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Նալբանդյան 106/1 հասցեում` նախկին մանկապարտեզի դիմաց, տեղի ունեցավ ակցիա, որի միջոցով երեխաներն իրենց դիրքորոշումը հայտնեցին ապօրինի կառուցապատման վերաբերյալ:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանցել է օրենքը և հղում անելով ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշմանը` Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող մանկապարտեզը վաճառել «Ավագ Շին» ՍՊԸ-ին»,- ակցիայի ժամանակ Organize-now.am-ին ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

«2005թ. Ազգային Ժողովն ընդունում է օրենք, որի համաձայն` ՀՀ կրթական, միջին և բարձր դասարանի կրթօջախներն արգելվում է սեփականաշնորհել, սակայն 2010թ. մարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը, շրջանցելով այդ օրենքը, հղում է անում 2003թ. մի որոշմանն ու ոստիկանության ենթակայութան տակ գտնվող երկհարկանի մանկապարտեզը վաճառում «Ավագ Շին» ՍՊԸ-ին, այն դեպքում, երբ մեզ մոտ առաջինը Հանրապետության Սահմանադրությունն է հետո օրենքը, ապա նոր որոշումը: Այսինքն` ի սկզբանե վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջանցել է օրենքը` խախտելով այն», – ասել է նա:

Ակցիային ներկա երեխաները` ի նշան բողոքի, գետնին և շինության պատերին զանազան գրություններ թողեցին:

Լուսանկարը` tigransargsyan.am կայքից

Tekali Taxi