Home / Հայաստան / «ԲարՔեմփ 2011»-ը մեկնարկում է Երևանում

«ԲարՔեմփ 2011»-ը մեկնարկում է Երևանում

Մոտ 500 ՏՏ մասնագետ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 4-5-ը կհավաքվեն Երևանում մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսին: Երևանում, Ամերիկյան Համալսրանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլիում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝  այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։

«ԲարՔեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, ՅուԷսԷյԱյԴիի ֆինանավորմամբ, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը և ՊանԱրմենիան.նեթը:

Tekali Taxi