Home / Հայաստան / Գյուլը չարաճճի երեխա չէր. Թուրքիայի նախագահի հորեղբայրը զարմիկի մասին

Գյուլը չարաճճի երեխա չէր. Թուրքիայի նախագահի հորեղբայրը զարմիկի մասին

Երիտասարդ տարիներին արդեն զգացվում էր Աբդուլա Գյուլի հետաքրքրություն քաղաքականության նկատմամբ, բայց մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ նա մի օր նախագահ կդառնա, այս մասին АПА-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հորեղբայրը՝ գրող, գիտնական Աբդուլա Սաթօղլուն:

Գործակալությունը այն հարցին` ինչպես է անցել ներկայիս նախագահի  մանկությունը և արդյոք նա չարաճճի երեխա է եղել, Սաթօղլուն պատասխանել է. «Բացի այն, որ Գյուլն իմ զարմիկն էր, միաժամանակ ես հոգ էի տանում նրա մասին միջնակարգ դպրոցում: Այդ ժամանակվանից ի վեր նրա մոտ հետաքրքրություն առաջացավ գրականության, մշակույթի, պատմության նկատմամբ: Աբդուլայի հաջողությունների համար բոլոր ուսուցիչներն ինձ էին շնորհավորում: Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք նա հանգիստ, թե չարաճճի երեխա էր, պետք է ասեմ, որ այնպիսին էր, ինչպիսին հիմա է: Շատ հանգիստ, չարություն չէր անում, սակայն ասել, որ նա «ներամփոփ երեխա էր» նույնպես սխալ կլինի: Շատ ընդունակ աշակերտ էր:

Համալսարանական տարիներին Աբդուլան Թուրքիայի ուսանողական միության անդամ էր, և անգամ ղեկավարող դիրք էր զբաղեցնում: Այդ տարիներին զգացվում էր նրա հետաքրքրությունըքաղաքականության նկատմամբ, սակայն մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել, որ Աբդուլա Գյուլը մի օր նախագահ կդառնա»,-ասել է Աբդուլա Սաթօղլուն:

Tekali Taxi