2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Շահնազարյանը խոսել է «ամենաանհանգիստ մարդ» Ռոբերտ Քոչարյանի մասին

Դիվանագիտական ու քաղաքական այն ողջ առավելությունը, որը ձեռք էր բերվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Լեռնայի Ղարաբաղի հարցում, Ռոբերտ Քոչարյանը իր անձնական շահերի համար փոշիացրեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի ջանքերով միջազգային ասպարեզում այլևս Ղարաբաղ չկա», - ասել է քաղաքական գործիչը:

Խոսելով ՀԱԿ-ի՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի մասին՝ Շահնազարյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների հիմքերից  մեկը հենց Լեռնային Ղարաբաղի խնդիրն է:

Շահանազարյանն անդրադարձել է նաև ՀԱԿ-ի Հաագայի դատարան ուղարկած հայցի նախաձեռնությանը, որում պահանջվում է ՀՀ երկրորդ նախագահին պատասխանատվության ենթարկել՝ նշելով, որ իրենք դեռևս նորություն չունեն:

«Ռոբերտ Քոչարյանի խուճապը կապված է նաև նրա հետ, որ օրդերներ ստորագրվեցին արաբական աշխարհի լիդերների և նրանց մերձավորների հանդեպ: Ռոբերտ Քոչարյանը երկրի ամենաանհանգիստ մարդն է, նա պատրաստվում է իր ապագա` բանտարկյալի կարգավիճակին», - ասել է Շահնազարյանը: