Home / Հայաստան / «Ապագա մանկավարժների ազգանվեր գործունեությանը» ստվեր են նետում»

«Ապագա մանկավարժների ազգանվեր գործունեությանը» ստվեր են նետում»

«Հայկական պետական մանկավարժական համալսարանը պատմության մեջ առաջին անգամ մեկ օրում` հունիսի 7-ին, հանձնելու է բոլոր 2300 շրջանավարտների դիպլոմները, որից հետո տեղի է ունենալու շրջանավարտների օրհնության արարողությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ», – Epress.am-ի հրապարակմանը, թե Մանկավարժականի մի քանի ուսանողների խոսքով` ավարտական դիպլոմները կարճ ժամկետներում ստանալու համար իրենցից 20 000-ական դրամ են պահանջում, այսպես են արձագանքել համալսարանից:

Համալսարանի լրատվական բաժնի պատասխանատու Դիանա Մարկոսյանը Epress.am-ին հայտնել է, որ խոսակցություններն այն մասին, որ դիպլոմների համար ինչ-որ գումարներ են պահանջվում, բացարձակապես անհիմն են և «տկարամիտ փորձ` ստվեր նետելու ապագա մանկավարժների ազգանվեր գործունեությանը»:

Tekali Taxi