Home / Հայաստան / Երևան-Բաթումի գնացքն այս ամառ ավելի արագ է տեղ հասնելու

Երևան-Բաթումի գնացքն այս ամառ ավելի արագ է տեղ հասնելու

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից շահագործվող Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակն այս ամառ կրճատվելու է, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Այժմ Երևան-Բաթումի-Երևան գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:

Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երևան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:

Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ, նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից: Երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը:  Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Ընկերության ներկայացուցիչների համոզմամբ, այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:

Tekali Taxi