Home / Հայաստան / Հունիսի 2-ի դրությամբ ազատ է արձակվել 376 դատապարտյալ

Հունիսի 2-ի դրությամբ ազատ է արձակվել 376 դատապարտյալ

Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 2-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 376 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 33-ը,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 85-ը,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում` 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 23-ը, կրճատում` 1,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 14-ը,
«Սևան» – ազատ է արձակվել 48-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում` 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,
«Կոշ» – ազատ է արձակվել 70-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:
Tekali Taxi