Home / Հայաստան / Հայաստանի ֆինանսների նախարարը մեկնել է Ուկրաինա

Հայաստանի ֆինանսների նախարարը մեկնել է Ուկրաինա

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հունիսի 4-ին Կիևում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Tekali Taxi