Home / Հայաստան / Ադրբեջանը հող է նախապատրաստում ապագա սադրանքների համար. ՊՆ

Ադրբեջանը հող է նախապատրաստում ապագա սադրանքների համար. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանել է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին: Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար:

Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին», – ասել է Կարապետյանը:

Tekali Taxi