Home / Հայաստան / Պարզվել է` ով է ՎիվաՍել-ում ռումբի մասին ահազանգի հեղինակը

Պարզվել է` ով է ՎիվաՍել-ում ռումբի մասին ահազանգի հեղինակը

Մայիսի 24-ին, ժամը 12.54-ին, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգահարել է իրենց և հայտնել, որ «ՎիվաՍել»-ի շենքում ռումբ է տեղադրված և 45 րոպեից այն գործի է դրվելու:

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Համալիր ստուգումների արդյունքում  պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:

Հունիսի 3-ին, ժամը 10.05-ին, ԱԱԾ-ից ՀՀ ոստիկանությունում գրություն է ստացվել, ըստ որի՝  պարզվել է նշված ահազանգի հեղինակի ինքնությունը՝  Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, անչափահաս Ս. Մելքոնյան:

Նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը:

Tekali Taxi