Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Օր 2-րդ. Հայաստանը մաքրությամբ հիշեցնում է Իսլանդիան

ՖՈՏՈՇԱՐՔ. Օր 2-րդ. Հայաստանը մաքրությամբ հիշեցնում է Իսլանդիան

Ռուսաստանցի բլոգեր, լուանկարիչ Իլյա Վառլամովը Հայաստան կատարած իր այցելությունը շարունակում է նկարագրել ճանապարհային գրառումների տեսքով: Այս անգամ նա ներկայացնում է երկրորդ օրվանից ստացած իր տպավորությունները:

Երկրորդ օրն ավելի արդյունավետ անցավ: Ես լայն օղակաձև երթուղի էի մշակել մինչ Սևանա լիճը և փորձեցի տեսնել բոլոր գլխավոր տեսարժան վայրերը: 300 կմ-ը բավական արագ հաղթահարեցի, ժամանակ մնաց գիշերային Երևանով քայլելու և զվարճությունների այգում հին սատանայի անիվից քաղաքը դիտելու համար:

Խոր Վիրապ եկեղեցու տարածքից անհավանական գեղեցիկ տեսարան է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատը:

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին զբոսաշրջիկները գրառումներ են թողնում: Նիկոլայ Գուսակովը դա արել է դեռ 1931 թվականին:

Ճանապարհից ծաղկող կակաչների դաշտ տեսա: Դաշտում տեղի բնակիչները  ծիրանի ծառեր էին մշակում:

Ահա փոքրիկ օձ: Դաշտերում թունավոր օձեր են հանդիպում: Մի պահ հին եկեղեցու մոտ սողում էի խոտի վրայով` համապատասխան դիրք ընտրելու համար, և հանդիպեցի մեծ վառ կանաչ օձի: Չգիտեմ` այն թունավոր էր, թե ոչ, բայց խոտի մեջ այլևս հարմար դիրքեր չէի փնտրում:

Հարկ է նշել, որ Հայաստանն իմ տեսած ամենամաքուր երկրներից մեկն է: Դրանով այն ինձ հիշեցնում է Իսլանդիան, որտեղ հարյուր կմ-ի վրա անգամ ծխախոտի մնացորդ չես գտնի: Հայաստանում ճանապարհի կողքով աղբը մաքրող մարդիկ են քայլում և հավաքում են անփույթ վարորդների նետած աղբը:

Արենի գյուղում տնական գինի են վաճառում: Լիտրն արժե մոտ 100 ռուբլի:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի հյուսիս` Սևանա լճի ուղղությամբ:

Եղանակը վերջնականապես փչացավ, ջերմաստիճանը նվազեց մինչև +3-ի:

Սարերում տեղի բնակիչները ինչ-որ խոտ են հավաքում, որ նման է թրթնջուկի:

Իջանք լեռնային Սևանա լճի մոտ: Անմիջապես արև ծագեց: Ամեն ինչ ծաղկում է:

Նորադուզ գյուղը հայտնի է խաչքարերի ամենախոշոր գերեզմանով: Այնտեղ տարբեր  դարերի և ոճերի ավելի քան 900 խաչքարեր կան: Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորադուզի խաչքարերի գերեզմանոցն ամենամեծն է նաև աշխարհում:

Երևան վերադարձա ընթրիքից հետո: Գնացինք հարուստ քոթեջների  թաղամասը դիտելու, որը գտնվում է բուսաբանական այգու հյուսիսային հատվածում: Ուշադրություն դարձրեք սպիտակեղենի վրա, որը չորանում է պատշգամբում և օդափոխիչի վրա: Ինչու նոր մեծ տանը կենտրոնական օդափոխում և հագուստի չորացման սենյակ չեն առանձնացրել, հասկանալի չէ:

Հաղթանակի այգում ատրակցիոններ կան, որոնք բոլորն էլ մնացել են Խորհրդային տարիներից:

Երևանում և հիմնական տեսարժան վայրերի շրջակա տարածքում ավտոկայանումը գրեթե միշտ վճարովի է: Գինը` 20 ռուբլուց մի փոքր քիչ:

Հասարակական տրանսպորտի կանգառները առանձնացված են գետնի վրա ամրացված ռետինե բարձիկներով:

Tekali Taxi