Home / Հայաստան / Իշխանությունը ցանկանում է ժամանակ շահել, կարծում է ՀԱԿ անդամը

Իշխանությունը ցանկանում է ժամանակ շահել, կարծում է ՀԱԿ անդամը

Հայաստանում բոլոր դժբախտությունների պատճառը անօրիանական իշխանությունների ձևավորումն է:  Ժողովուրդը կորցրել է  հավատը իշխանությունների նկատմամբ: Տուն-տունիկ ԱԺ-ում նստելն ու ուրիշների փոխարեն քվեարկելն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը մեկնաբանել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե ՀԱԿ-ը տուն-տունիկ է խաղում, իսկ ՀՀԿ-ն «էդ խաղը չի ուզում խաղալ»:

Սահակյանի այն հայտարարության մեջ, թե ընդդիմադիր դաշտը միայն ՀԱԿ-ով չի սահմանափակվում, Ֆելիքս Խաչատրյանը ժամանակ շահելու միտում է տեսնում:

«Ի՞նչ է  նշանակում կան այլ ընդդիմադիր կուսակցություններ, եթե այդ ընդդիմադիրները չեն պահանջում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ… Մենք այդպես ենք տեսնում. եթե իրանք այլ ձևի են տեսնում, թող ասեն: Դա չի նշանակում, որ երեք, չորս ամիս պետք է ֆորմատը ճշտենք, հետո նոր սկսենք, ժամանակ կորցնենք, հետո ասենք` վայ եկավ հերթական ընտրությունների ժամանակը, ես դա չեմ ընդունում»,- ասել է Ֆելիքս Խաչատրյանը, ով ՀԱԿ-ի` իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմի անդամ է:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն պատրաստ է ՀԱԿ-ի իրատեսական առաջարկները պաշտպանել ԱԺ-ում, ապա, ըստ Խաչատրյանի, քանի դեռ իրենք իրենց օրակարգը չեն ներկայացրել` ԱԺ-ին հարցեր ներկայացնելու խնդիր չկա:

Tekali Taxi