Home / Հայաստան / Ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում հայերի և ադրբեջանցիների միջև. կան վիրավորներ

Ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում հայերի և ադրբեջանցիների միջև. կան վիրավորներ

Շաբաթ օրը` ուշ գիշերին, Սանկտ Պետերբուրգի Կուպչինո թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, հայտնում է konkretno.ru-ն:

Գիշերը` մոտ ժամը 2-ի շրջանում, Կուպչինսկայա փողոցի 15/2 տան մոտից Ջանելիձեի անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ են տեղափոխվել Ադրբեջանի 2 քաղաքացիներ` սրտի և որովայնի հատվածում առկա դանակի հարվածներով: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Նախնական տվյալներով` վերոնշյալ հասցում գտնվող սրճարանում կոնֆլիկտ է ծագել ազգությամբ հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև: Ծեծկռտուքի ընթացքում թվային առավելությունը հայերի կողմն է եղել:

Tekali Taxi