Home / Հայաստան / 97-ամյա ամերիկուհին աշխատանքի է անցել հիվանդանոցում

97-ամյա ամերիկուհին աշխատանքի է անցել հիվանդանոցում

Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ուորիկ քաղաքի բնակչուհին աշխատանք է գտել 1,5 ամսվա փնտրտուքներից հետո, հայտնում է Associated Press-ը: Մերի Պոնչինը աշխատանք է ստացել Քենտ շրջանի հիվանդանոցում:

Բժշկական հաստատության տարեց աշխատակցուհին ստիպված կլինի դիմավորել հիվանդանոցի այցելուներին և պատասխանել նրանց հարցերիին:

«Չնայած այն հանգամանքին, որ Մերին 97 տարեկան է, նա գերազանց է իրականացնում իր պարտականությունները: Մենք ոչ մի հատկանիշով խտրականություն չենք դնում մեր աշխատակիցների միջև»,- նշել է հիվանդանոցի անձնակազմի վերահսկման բաժնի փոխնախագահ Դեվիդ Քեմփբելը: