Home / Հայաստան / Ինչի՞ց է մահացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող բանտարկյալը

Ինչի՞ց է մահացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող բանտարկյալը

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 53 տարեկան հասակում մահացել է բանտարկյալ Գագիկ Սաֆարյանը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը և ներկայացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի պատմածը դեպքի մասին: Աշխատակցի անունը օրաթերթը չի հրապարակել:

«Այստեղ շտապօգնությունը գրեթե չի արձագանքում կանչերին: Բժիշկ կանչելն իսկական պատմություն է դառնում: Մինչև բարեհաճում են գալ` բանը բանից անցած է լինում: Անգամ գալու դեպքում միայն մի բան են անում` ցավազրկում են. էն էլ երկար պետք է համոզես, որ մարդն իսկապես վատ է զգում: Մահացողը իրեն երեկվանից վատ էր զգում, մինչև հասկացան, որ մարդն իսկապես վատ է, մինչև եկան-տարան, մահացավ»:

Tekali Taxi