Home / Հայաստան / Հայաստանի երիտասարդականը փայլուն մեկնարկեց Եվրո-2013-ի ընտրական փուլում

Հայաստանի երիտասարդականը փայլուն մեկնարկեց Եվրո-2013-ի ընտրական փուլում

Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն մեկնարկ վերցրեց Եվրո-2013-ի ընտրական փուլում: 3-րդ խմբում Չեխիայի, Չերնոգորիայի, Ուելսի և Անդորրայի հավաքականների հետ ընդգրկված մեր թիմը առաջին հանդիպումն անցկացրեց այսօր սեփական հարկի տակ և 4:1 հաշվով պարտության մատնեց Չերնոգորիայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը շատ հաջող մեկնարկեց. արդեն 3-րդ րոպեին Էդգար Մալաքյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Սակայն արդեն առաջին խաղակեսի միջնամասում Արտակ Ալեքսանյանը երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Չնայած դրան, մեր ընտրանին կարողացավ երկրորդ խաղակեսում ամրապնդել առավելությունը: Նախ 50-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը, իսկ 78-ին հաշիվը խոշոր դարձրեց Հովհաննես Հովհաննիսյանը: Մեկ րոպե անց մրցակցի հարձակվող Ստեֆան Նիկոլիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 85-ին Վալտեր Պողոսյանը գեղեցիկ անցում և հարված կատարեց՝ ամրագրելով խաղի վերջնական հաշիվը՝ 4:1:

Հաղթանակը հնարավորություն տվեց Հայաստանի հավաքականին գլխավորել 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ լավագույն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: Երեք միավոր ունեն նաև Չերնոգորիայի և Ուելսի հավաքականները, որոնք մեկական անգան հաղթել են Անդորրային: Չեխիայի ընտրանին առայժմ պայքարի մեջ չի մտել:

Tekali Taxi