Home / Հայաստան / ՀՀ նախագահին խնդրելու են Հայաստանի քաղաքացիություն շնորհել Սեֆիլյանին

ՀՀ նախագահին խնդրելու են Հայաստանի քաղաքացիություն շնորհել Սեֆիլյանին

«Հայազն» երիտասարդական միաբանությունն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել` խնդրելով ՀՀ նախագահին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել:

«Հայազնը» ստորագրահավաքը նախաձեռնել է Սեֆիլյանի ծննդյան 44-րդ տարեդարձի նախաշեմին (ծննդյան օրը` հուլիսի 10-ին): Հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ նախկինում մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և անհատներ նման ստորագրահավաքներ են նախաձեռնել, սակայն Ժիրայր Սեֆիլյանին մինչ օրս չի շնորհվել քաղաքացիություն: Սեֆիլյանը Լիբանանից Հայաստան է ժամանել 1990 թվականին` Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով:

Tekali Taxi