Home / Հայաստան / Ուղևորները Փարիզից Ամստերդամ կերթևեկեն «արևային» գնացքով

Ուղևորները Փարիզից Ամստերդամ կերթևեկեն «արևային» գնացքով

Հունիսի 7-ին Եվրոպայում գործարկվել է արևային էներգիայով աշխատող գնացք: AFP-ի փոխանցմամբ` առաջին «կանաչ» գնացքը  ընթանում է Փարիզ-Ամստերդամ երթուղիով:

Գնացքի համար էլեկտրականությունը ստացվում է արևային մարտկոցներից, որոնք տեղակայված են Բելգիայի հյուսիսային հատվածում գտնվող երկաթուղային ճանապարհների շուրջ կառուցված 3,6 կիլոմետրանոց թունելի վրա: 50 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող 16 հազար մարտկոցները ժամում 3,3 հազար մեգավատ էլեկտրոէներգիա են արտադրում: Ծրագիրն արժե 15,6 մլն եվրո:

Տեղում Էլեկտրականության արտադրությունը թույլ կտա խնայել էներգիայի մատակարարման վրա և խուսափել կորուստներից դրա փոխադրման ժամանակ, նշում է  Enfinity ընկերության ղեկավար Ստիվեն դե Տոլեները: Ընկերությունը հույս ունի ապագայում նման ծրագրեր իրականացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Tekali Taxi