Home / Հայաստան / Մադոննան և Բրիթնի Սփիրսը` ոչ սեքսուալ կանանց ցուցակում

Մադոննան և Բրիթնի Սփիրսը` ոչ սեքսուալ կանանց ցուցակում

Maxim տղամարդկանց ամսագրի ընթերցողները կազմել են ոչ սեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ, 46-ամյա Սարա Ջեսիկա Պարկերը, գրում է MIGnews.com-ը:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել 27-ամյա երգչուհի Էմմի Ուայնհաուսը, ում երբեք չեն անհանգստացրել իր արտաքինի հետ կապված հարցերը: Բացի այդ, նա ալկոհոլ և թմրանյութեր է չարաշահում, որը բացասական ազդեցություն է ունենում նրա արտաքինի վրա:

«Լավագույն» եռյակում է նաև կանադացի դերասանուհի Սանդրա Օ-ն, ով հայտնի է «Կրքերի անատոմիա» ֆիլմիում Կրիստինա Յանգի դերակատարմամբ:

Չորրորդ տեղում է հայտնվել Մադոննան: Պարզվել է, որ տղամարդկանց դուր չի գալիս երգչուհու մկանոտ մարմինը:

Ոչ սեքսուալ կանանց հնգյակը եզրափակում է 29-ամյա փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը: Ըստ տղամարդկանց` երգչուհին կորցրել է իր երբեմնի նրբագեղությունը ծննդաբերությունից հետո:

Tekali Taxi