Home / Հայաստան / Ֆրանսիական համալսարանի ռեկտորը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան

Հայաստանում Ֆրանիսական համալսարանում քննությունների շեմը չի իջեցվելու, իսկ բանավոր քննությունները տեսաձայնագրվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է համալսարանի ռեկտոր Ժուել լը Մորզելեկը:

Մորզելեկը, ինչպես նաև ասուլիսին ներկա համալսարանի արտաքին կապերի կրթական ծրագրերի համակարգման որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը և վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը խոսել են համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին:

Լրագրողներին, սակայն, առավել հետաքրքրել է Ֆրանսիական համալսարանի հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ համալսարանի 29 դասախոսներ աշխատանքից ազատվել էին աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվելու հիմքով, որից հետո դիմել էին դատարան:

Տիկին լը Մորզելեկը պարզաբանել է, որ դատարան դիմել են միայն մի քանի դասախոսներ, և վստահեցրել, որ համալսարանի ներսում անառողջ մթնոլորտ չկա:

«Դատարանի վճիռը եղավ, սակայն մենք դիմելու ենք վերաքննիչ դատարան, քանի որ համալսարանի մի շարք անձանց հասցեին հնչեցվել են վարկաբեկումներ էլետրոնային նամակների, ինչպես նաև մամուլի հրապարակումների միջոցով»,- նշել է  ռեկտորը:

Ռեկտորի խոսքով` հեռացված դասախոսների` դատարան ներկայացրած որոշ փաստեր կեղծ են եղել, որը վերաքննիչ դատարան դիմելու պատճառներից մեկն է:

Ինչ վերաբերում է տիկին լը Մորզելեկի և Արայիկ Նավոյանի հրաժարականի պահանջին, որը ներկայացրել են թե մի շարք դասախոսներ, թե շրջանավարտներ,  ռեկտորը նշել է, որ դա կարող են անել միայն Հայաստանի և Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները. դասախոսները նման բան պահանջելու  իրավունք չունեն:

Tekali Taxi