Home / Հայաստան / Վառելիքի շուկայում գերիշխողի նկատմամբ վարույթ են հարուցել

Վառելիքի շուկայում գերիշխողի նկատմամբ վարույթ են հարուցել

Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ, ասված է Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:

Այսօր՝ հունիսի 8-ին, Հանձնաժողովի նիստում որոշվել է օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:

«Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս:

Tekali Taxi