Home / Հայաստան / Դատարանը վճռեց. Օրաթերթը կվճարի պատգամավորին

Դատարանը վճռեց. Օրաթերթը կվճարի պատգամավորին

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով վճիռը:

Համաձայն վճռի` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը` Արզաքանցյանին «լակոտ» անվանելու, իսկ 80 հազարը` դատական ծախսերը փոխհատուցելու համար:

«Երկիր»-ի փաստաբանը և գլխավոր խմբագիրը հայտարարել են, որ վճիռը բողոքարկելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի վճռին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի` նշելով, թե այն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` «Երկիրի» հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» շարքում տպագրված իր մասին հոդվածով: Նշենք, որ տվյալ շարքում «Երկիր» օրաթերթը սովորաբար անդրադարձ է կատարում ԱԺ պատգամավորներին` ներկայացնելով նրանց գործունեությանն ու անցած ճանապարհին վերաբերող փաստեր:

Tekali Taxi