Home / Հայաստան / Գլենդեյլի սուպերմարկետից մի քանի հազար դոլար են գողացել

Գլենդեյլի սուպերմարկետից մի քանի հազար դոլար են գողացել

ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է կիրակի ամերիկյան Գլենդեյլի բանջարեղենի խանութում տեղի ունեցած գողության հանգամանքները: Հանցագործներին հաջողվել է մուտք գործել խանութ`տանիքի վրա կլոր անցք բացելով: Այս մասին տեղեկացնում է Glendale News-Press-ը:

Խանութի սեփականատերը`Արբի Ֆարուխյանցն ոստիկանությանը հայտնել է 5000 դոլարի կորստի մասին:

Ոստիկանության տվյալների համաձայն, գողերը անցք են բացել խանութի տանիքում, մտել պահեստ և լոգարան`մի քանի հազար դոլարի կանխիկ գումար տանելով: Իրավապահները ենթադրում են, որ գողերը ձեռքի սղոց են օգտագործվել:

Տեսահսկման սարքը ֆիքսել է առաստաղից թափվող բեկորները, սակայն տեսանյութում չեն երևում գողերը:

Tekali Taxi