Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանի սպառնալիքը իշխանության համար անընդունելի է. ՀՀԿ-ական պատգամավոր

Լևոն Տեր-Պետրոսյանի սպառնալիքը իշխանության համար անընդունելի է. ՀՀԿ-ական պատգամավոր

Լևոն Տեր-Պետրոսյանի` «ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը» հայտարարությունը հերթական սպառնալիքն է, որը գործող իշխանության համար անընդունելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Տեր-Պետրոսյանն առաջ է քաշում արտահերթ ընտրությունների խնդիրը, որը, սակայն, տնտեսական, քաղաքական, հասարակական պահանջարկ չունի», – ասել է Զաքարյանը:

Վստահեցնելով, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ գոյություն չունի` ՀՀԿ-ական պատգամավորը թե քաղաքական գործիչներին, թե լրագրողական հանրությանը խորհուրդ է տվել երկխոսության դեպքում շեշտը դնել բովանդակության, այլ ոչ թե ձևի վրա:

«Իսկ մի՞թե երկխոսություն չէ Ղարաբաղի հարցում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի` կոնսենսուսի գալը», – հայտարարել է Զաքարյանը, ինչին հակադարձել է ասուլիսին ներկա ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյան: Վերջինս նշել է, որ տարածքային զիջումների հարցում իրենք կոնսենսուսի չեն եկել:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, Մինասյանի խոսքով, ՀԱԿ-ը, շախմատային լեզվով, շախ է արել, որը իշխանությունը ոչ թե պետք է ոչնչացնեն, այլ իրենց շախն անեն, «իսկ գլխավոր շախ անողը Սերժ Սարգսյանն է:

Tekali Taxi