Home / Հայաստան / Արդարադատության նախարարը որոշել է «ջրե՞լ» ԱԺ-ն ցրելու հիմքը

Արդարադատության նախարարը որոշել է «ջրե՞լ» ԱԺ-ն ցրելու հիմքը

«Պարզվում է, ՀՀ ԱԺ-ն լուծարելու իրավական հիմք ոչ թե չկա, այլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն  է որոշել խորհրդարանը ցրելու սահմանադրական հիմքը «ջրել», այն հայտարարելով «մարված կամ միգուցե բացթողնված»,գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Երեկ պարբերականի թղթակիցը Թովմասյանից հետաքրքրվել է, թե արդյոք վերջին մեկ տարում չի՞ եղել դեպք, երբ ԱԺ-ն կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենքի նախագիծը մեկ նստաշրջանի ընթացքում չի քննարկել, ինչը, ըստ ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածի, հիմք է խորհրդարանը լուծարելու համար:

«Ես նման դեպք չգիտեմ»,- պատասխանել է Թովմասյանը: Լրագրողը հիշեցրել է աղբահանության սակագինը բարձրացնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ճակատագիրը, երբ անհետաձգելի ճանաչված փաթեթը աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն այդպես էլ չքննարկեց: Թովմասյանն ասել է. «Եթե հինգ տարի առաջ նման դեպք է եղել, դա չի նշանակում, որ ԱԺ-ն կարող է լուծարվել: Այդ դեպքում անմիջապես պետք է հաջորդեր լուծարման գործընթացը»:

«Մինչդեռ ԱԺ-ն լուծարելու հիմքի կիրառումը Սահմանադրությամբ որևէ կերպ սահմանափակված չէ և կիրառելի է տվյալ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում», – տեղեկացնում է օրաթերթը:

Tekali Taxi