Home / Հայաստան / Կլոնավորված կովը մարդկային կաթ է տալիս

Կլոնավորված կովը մարդկային կաթ է տալիս

Արգենտինացի գիտնականները կլոնավորված հորթի մեջ երկու մարդկային գեն են ներարկել: Արդյունքում` հետագայում կովը մարդու կաթից ոչնչով չտարբերվող կաթ պիտի տա, հայտնում է MIGnews.com-ը:

Հրաշք-կովին Ռոզիտա ԻՍԱ են անվանել: Այդ երկու մարդկային գեները հանգեցնում են նրան, որ կովի կաթի մեջ սկսում են երկու տիպի պրոտեիններ արտադրվել, որոնք կարելի է գտնել մարդկային կաթի մեջ և որոնք կարևոր են նորածնին կերակրելու համար:

Կաթը նաև լիզոցիմ և լակտորիֆեն է պարունակում, որոնք լավացնում են իմունային համակարգը և պաշտպանում են նորածնին տարբեր տիպի վարակներից:

Ռոզիտան ծնվել է ապրիլի 6-ին, և գիտնականները դեռ պետք է երկու տարի սպասեն, մինչև կովը կսկի կաթ տալ: Միայն դրանից հետո նրանք կարող են համոզված ասել, որ իրենց հույսերն արդարացված են:

Tekali Taxi