Home / Հայաստան / Բաքու. Ժամանակն է Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթաց գրանցել

Բաքու. Ժամանակն է Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթաց գրանցել

Հունիսի 25-ին Կազանում Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի առաջիկա հանդիպման նախապատրաստման աշխատանքները բարձր մակարդակով են իրականացվում: 1news.az-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Օրերս կայացավ երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվեցին Կազանի հանդիպման նախապատրաստման հարցերը»,- ասել է Հասանովը:

Նա նաև նշել է, որ տվյալ հանդիպման հետ մեծ ակնկալիքներ են կապված:

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում լուրջ առաջընթաց գրանցելու համար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ ելույթով են հանդես եկել, որտեղ իրենց ցանկությունն են հայտնել հակամարտության կարգավորման վերաբերյալ, ապա դա հնարավորություն է ստեղծում հակամարտության կարգավորման համար»,- ասել է Հասանովը:

Tekali Taxi