Home / Հայաստան / Հորդանանի թագավորը կկատարի ընդդիմության պահանջները

Հորդանանի թագավորը կկատարի ընդդիմության պահանջները

Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը համաձայնել է իրագործել քաղաքական բարեփոխումների վերաբերյալ հորդանանցիների պահանջը` հայտարարելով, որ այսուհետ երկրի կառավարությունը չի կազմվելու նշանակումների միջոցով, այլ արտացոլելու է խորհրդարանական մեծամասնության կազմը, հայտնում է BBC-ն:

Իր պաշտոնավարման 12-րդ տարվան նվիրված հեռուստաուղերձի ընթացքում թագավորը խոստացել է հրաժարվել վարչապետին և վարչակազմի այլ անդամներին նշանակելու լիազորություններից:

Թագավորի այս զիջումները պայմանավորված են Հորդանանում շուրջ կես տարի ընթացող բողոքի ակցիաներով:

Քաղաքագետների կարծիքով` Հորդանանի բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ բնույթ են կրում, սակայն, այդուհանդերձ չեն կարող չմտահոգել իշխանություններին, այսպես կոչված, «արաբական գարնան» ֆոնի վրա:

Tekali Taxi