Home / Հայաստան / Քաղաքապետ. Թբիլիսիի հայերն են ստեղծել այս քաղաքը

Քաղաքապետ. Թբիլիսիի հայերն են ստեղծել այս քաղաքը

Թբիլիսիի և Երևանի քաղաքապետներ Գիգի Ուգուլավան և Կարեն Կարեպետյանը ներկա գտնվեցին Վրաստանի մայրաքաղաքում «Հայարոտոն» հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

«Եթե մենք խոսում ենք Թբիլիսիի մշակույթի մասին, պետք է ասենք, որ, առաջին հերթին, թբիլիսյան մշակույթի կերտողներն են հանդիսանում նաև հայերը: Այդ պատճառով ես նախևառաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, քանի որ այս քաղաքը ստեղծվել է ձեր և այլ էթնիկ խմբերի կողմից: Եվ մեր քաղաքի նկարագիրը հենց դրանով է յուրահատուկ, այն իր բոլոր  քաղաքացիներին դարձնում է թբիլիսցիներ»,-Ուգուլավայի խոսքերն է փոխանցում «Georgia Online»-ը:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է հարևան ժողովուրդների միջև համագործակցության կարևորությունը: «Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Թբիլիսիի իմ գործընկերոջը: Այս կենտրոնի բացումը ավելի կամրապնդի մեր կապերը», – նշել է Կարապետյանը:

Tekali Taxi