Home / Հայաստան / 24-ամյա կինը 57 մարդու է հրդեհել ամուսնուց վրեժ լուծելու համար

24-ամյա կինը 57 մարդու է հրդեհել ամուսնուց վրեժ լուծելու համար

Քուվեյթի դատարանը մահապատժի է դատապարտել հարսանեկան վրանը հրդեհած և արդյունքում 57 կանանց և երեխաների մահվան պատճառ դարձած կնոջը, հայտնում է MIGnews.com-ը:

24-ամյա Նասրա ալ-Էնեզին մեղավոր է ճանաչվել հրդեհի և կանխամտածված սպանության մեջ, ինչը պայմանավորված է եղել 2009 թվականի օգոստոսին իր ամուսնու երկրորդ ամուսնությամբ:

Բացի մահացածներից, մոտ 80 հոգի տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել:

Ոչ ամուսինը, ոչ էլ նրա նոր կինը հրդեհի ժամանակ վրանում չեն եղել: Համաձայն Քուվեյթի ավանդույթների` հարսանեկան արարողությունը տղամարդն ու կինն առանձին են նշում:

Մեղադրյալը սկզբում ասել է, որ ցանկանում էր վրեժ լուծել ամուսնուց նրա համար, որ նա ամուսնանում է ևս մեկ անգամ: Ավելի ուշ նա պնդել է, որ վիճել էր հարսի հետ, այնուհետև սկսել է հերքել բոլոր մեղադրանքները` պնդելով, որ ցուցմունք է տվել ճնշման տակ:

Կախաղանի միջոցով մահվան դատապարտելու վճիռը դեռ պետք է ստորագրի Քուվեյթի էմիրը:

Հիշեցնենք, որ իսլամը թույլ է տալիս տղամարդկանց մինչև 4 կին ունենալ:

Tekali Taxi