Home / Հայաստան / 14-ամյա բռնաբարված գորիսեցի աղջիկը օգնություն է ստանում Երևանում. մեղադրվում է հայրը

14-ամյա բռնաբարված գորիսեցի աղջիկը օգնություն է ստանում Երևանում. մեղադրվում է հայրը

Մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ.-ն հաղորդում է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:

Այս իրադարձությունը լայն արձագանք է գտել Գորիսում: Հունիսի 10-ին դեպքին անդրադարձել է Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբը:

«Բուժզննության արդյունքում, երբ պարզվել է,  որ 14-ամյա դեռահաս աղջիկը  հղի է, ջրի երես է դուրս եկել նաև փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել  է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին  աղջիկը պատմել է մորը, երբ վերջինս հարցրել է` ով է երեխայի  հայրը:   Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում  աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել», – գրում է ակումբի բլոգում տպագրված հոդվածի հեղինակ Իրինա Յոլյանը:

Հոդվածագիրը նշում է, որ բռնաբարության մեջ մեղադրվող հայրը նախկինում դատապարտված է եղել սպանության համար:

«Պարզից էլ պարզ է, որ նման իրավիճակում հայտնված երեխայի համար բնականոն կյանքով ապրելն անհնարին է: Մինչև անցյալ ամառ  աղջիկն ունեցել է նորմալ վարքագիծ, նրան ճանաչողների խոսքերով, խելացի  երեխա էր, ով սովորականի պես շփվում էր ընկերների հետ, օգնում մորը կենցաղային տարբեր հարցերում:

Բարեբախտաբար եղան նաև մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնության ձեռք մեկնել նրանց: Ծանր դեպքի բացահայտումից հետո աղջկան  աջակցելու պատասխանատվությունը ստանձնել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը: Կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ միջոցներ  և աջակցել աղջնակին ու մորը   Երևան տեղափոխվելու համար»,- նշում է հոդվածագիրը:

Այժմ նրանց համապատասխան օգնություն է ցուցաբերում Երևանի «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն: Կենտրոնի փաստաբանն ու հոգեբանը աշխատում են աղջկա հետ: Երեխան առայժմ հիվանդանոցում է, կկատարվի դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո  նա կտեղափոխվի Հայ օգնության ֆոնդ:

Tekali Taxi