Home / Հայաստան / Թուրքիայի ընտրություններն ուսանելի են Հայաստանի համար, կարծում է Մանոյանը

Թուրքիայի ընտրություններն ուսանելի են Հայաստանի համար, կարծում է Մանոյանը

Հայ-թուրքական հարբերությունների հարցում Թուրքիայի ընտրություններից հետո Էրդողանը նոր  քայլերի չի գնա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ Մանոյանի` Էրդողանն այժմ չունի նախկին քաղաքական ազդեցությունը  Թուրքիայում: Բացի դրանից, կա Ադրբեջանի ազդեցության գործոնը, որը, բացի Թուրքիայի ներքին իրավիճակի վրա ազդելուց, ազդում է նաև «Նաբուկո» ծրագրի շրջանակներում Թուրքիայի գործողությունների վրա:

«Դրա արդյունքում` չեմ  կարծում, որ Էրդողանը կգնա նոր քայլերի»,- ասել է դաշնակցական գործիչը:

Մանոյանի խոսքով` Թուրքիայում ընտրությունները լավ են կազմակերպվել, իսկ ընտրություններից հետո  ձայների քանակի շուտ հրապարակումները և չվիճարկվելը դրական էին Թուրքիայի համար և «ուսանելի` մեզ համար»:

Խոսելով Էրդողանի այն հայտարարության մասին, որ իրենց հաղթանակից հետո Թուրքիան  պետք է իր ազդեցությունն  ունենա Մերձավոր Արևելքից մինչև Բալկաններ, Մանոյանն ասել է. «Դա ցույց է տալիս, որ Թուրքիան իրեն դիրքավորում է որպես գերտերություն, իսկ մեզ համար շատ կարևոր է Սիրիայի հարցը, որտեղ շուտով Թուրքիան կարող է  մտնել և  մարդասիրական քողի ներքո գաղթակայաններ կառուցել, սակայն դրանով կուժեղացնի իր դիրքերը Սիրիայում»:

Tekali Taxi